ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ելքը» 15- հազարական դրամ է խոստանում ընտրակաշառքից հրաժարվողներին

«Ելքը» 15- հազարական դրամ է խոստանում ընտրակաշառքից հրաժարվողներին
08.05.2017 | 22:52

Երևանի ավագանում ընտրություններից 6 օր առաջ ընդդիմադիր «Ելքը» հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ընտրվելու դեպքում նախատեսում են մայրաքաղաքի բյուջեից 15- հազարական դրամ հատկացնել այն ընտրողներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից։


Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փորձում են փոխել իրավիճակը, որ մարդիկ սոցիալական խնդիրների պատճառով ստիպված չլինեն ընտրակաշառք վերցնել. «Մենք ներդնում ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիների համար: Երևան քաղաքի բյուջեի հնարավորությունների մեր հաշվարկով և ինչքան ավելացում կունենանք, որպեսզի շատ արագ այդ մարդկանց կարիքները հոգանք: Հույս ունեմ, որ առաջիկայում քաղաքի բյուջեի ավելացման մասով մենք կկարողանանք ավելի մեծ աջակցություններ տրամադրել Երևանի բնակիչներին»: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ գաղափարը ծնվել է քարոզարշավի ընթացքում: Փաշինյանը նշեց, թե դա ամենևին էլ ընտրակաշառքի առաջարկ չէ։ Ասաց, որ այդ ծրագրի համար նախատեսել են մոտ 3 միլիարդ դրամ գումար, և կբավարարեն բոլոր դիմողների խնդրանքը։
Փաշինյանի պնդմամբ՝ դա կլինի ավագանու որոշմամբ՝ օրինական կարգով. «Սոցիալական հոդվածներով էսօր էլ բյուջե կա, բայց մեր կարծիքով, ընդհանրապես Երևանի բյուջեն արդյունավետ չի ծախսվում, էդ բյուջեն կոռուպցիոն ռիսկեր ունի, էդ բյուջեն ատկատային ռիսկեր ունի, էդ բյուջեն ծախսվում ա շատ վատ, և էդ բյուջեից քաղաքացիները չեն օգտվում այնքան, ինչքան պետք է օգտվեն»:


Դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ որոշ քաղաքացիներ իրենց պատմել են ընտրակաշառք վերցնելու մասին, նշել, որ դրանից հետո էլ քվեարկել են գումարը բաժանողի օգտին. «Ինչպես դրա դեմն առնել: Պետական մեխանիզմը մտածված է, պետական մակարդակում էն անպատժելիության մթնոլորտը, որ կա Հայաստանում, երբ որ էն, ինչ որ տեղի ա ունենում, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնում»:


Անդրադառնալով առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններին՝ Մարուքյանը հայտարարեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հաղթելու եզրին: Եթե չասեմ՝ հաղթած: Եվ էն ահարոնադիբեկյանական սոցիոլոգիական հարցումները նաև պարոն Փաշինյանի կողմից են առ ոչինչ դարձվել: Տարբեր թաղամասերում յուրաքանչյուր շենքից դուրս եկած տասնյակ ու հարյուրավոր մարդկանց հարց տալով ուղղակի՝ ո՞ւմ օգտին եք պատրաստվում քվեարկել: Էնպես չի, որ մարդիկ դրանից վախենում են, և մեզ դրա համար են ասում, որ ձեզ ենք ընտրելու: Ոչ: Մեզ են ընտրելու, ասում են՝ ձեզ ենք ընտրելու»:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ

��������1349339141/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ